Մատչելիության հղումներ

ՄԲ-ն և Եգիպտոսը հորդորել են իրենց ավիաընկերություններին խուսափել Իրանի և Լիբանանի օդային տարածքից․ Reuters


EgyptAir-ի օդանավը, արխիվ
EgyptAir-ի օդանավը, արխիվ

Ծայրահեղական «Համաս» և «Հեզբոլա» խմբավորումների բարձրաստիճան անդամների սպանությունից հետո տարածաշրջանում հնարավոր ավելի լայն հակամարտությունների մտավախությունների ֆոնին՝ Մեծ Բրիտանիան և Եգիպտոսը հորդորել են իրենց ավիաընկերություններին խուսափել Իրանի և Լիբանանի օդային տարածքից։

Եգիպտոսը հինգշաբթի վաղ առավոտյան իր բոլոր ավիաընկերություններին հանձնարարել է երեք ժամով խուսափել Իրանի օդային տարածքից: Մի քանի ժամ անց էլ Մեծ Բրիտանիայի խորհուրդն է իր ավիաընկերություններին հրամայել շրջանցել Լիբանանի օդային տարածքը, նշում է Reuters-ը։

Լրատվամիջոցը նաև գրում է, որ աշխարհի շատ ավիաընկերություններ վերանայում են իրենց չվացուցակները, որպեսզի խուսափեն Իրանի և Լիբանանի օդային տարածքից՝ միաժամանակ դադարեցնելով թռիչքները դեպի Իսրայել և Լիբանան:

Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը չորեքշաբթի ավելի ուշ հաստատել է, որ այդ որոշումը պայմանավորված է թռիչքների անվտանգությունն ապահովելու՝ Իրանի իշխանությունների առաջարկություններով։

Իրանական կողմը նշել է, որ Իրանի օդային տարածքում օգոստոսի 7-ին, ժամը 11:30-ից 14:30-ը և օգոստոսի 8-ին, Թեհրանի ժամանակով 4:30-ից 7:30-ն, զորավարժություններ են անցկացվում։

Մերձավոր Արևելքում շուրջ 10 ամիս ընթացող պատերազմն էլ ավելի թեժացավ անցյալ շաբաթ՝ Լիբանանում «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարի և Թեհրանում ծայրահեղական «Համաս»-ի բարձրաստիճան քաղաքական առաջնորդի սպանություններից հետո։

Թեհրանը և իր դաշնակիցները մեղադրանքի սլաքներն ուղղեցին դեպի Իսրայել՝ սպառնալով պատասխան գործողություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG