Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սիրիացիներին կոչ է արել դիմակայել նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո ձևավորվող ապստամբ կառավարությանը՝ ասելով, որ ապստամբությունը կազմակերպվել է Արևմուտքի կողմից:
Դեկտեմբերի 22-ին ելույթ ունենալիս Խամենեին ասել է, որ սիրիացիները, հատկապես երկրի երիտասարդությունը «պետք է վճռականորեն ընդդիմանան նրանց, ովքեր մտահղացել և իրականացրել են անապահովությունը»:
Դեկտեմբերի 8-ի գիշերը սիրիական թուրքամետ ապստամբ զինյալները մտան Դամասկոս, հայտարարեցին 24 տարվա ղեկավար Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալման մասին։ Ասադը լքեց Սիրիան։ Այժմ նա գտնվում է Մոսկվայում։
ԱՄՆ-ի, ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Հայաթ Թահիր ալ-Շամ» կազմակերպությունն այդ ժամանակից ի վեր արագ ստեղծեց ժամանակավոր կառավարություն։
Նա և անցումային կառավարությունը պնդում են, որ կպաշտպանեն բոլոր սիրիացիների իրավունքները, սակայն Խամենեին կարծում է, որ խմբավորումը, ի վերջո, ձեռք կբերի «գերիշխանություն» Սիրիայում:
Ասադի տապալումը լայնորեն դիտարկվում է որպես ևս մեկ հարված Թեհրանին, որի տարածաշրջանային դաշնակից խմբերը, այսպես կոչված՝ «դիմադրության առանցքի» մասը, վերջին 14 ամիսների ընթացքում մեծ անհաջողություններ են կրել: