Ուկրաինային աջակցող եվրոպական երկրների գագաթնաժողովն ավարտվել է։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրապարակել է գագաթնաժողովի արդյունքները, տեղեկացնում է BBC-ն։
Վարչապետ Սթարմերը նշել է, որ գլխավոր արդյունքը մեծ աջակցությունն է Ուկրաինային, որպեսզի համոզված լինեն՝ Ուկրաինան հնարավորինս ամուր դիրքերում է։ Եվրոպացի առաջնորդների համար, ըստ Սթարմերի, հստակ է նաև այն, որ պատժամիջոցների չեղարկման մասին դեռ վաղ է խոսել։
Գերմանիայի հեռացող կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես կարծիք է հայտնել, որ պատժամիջոցների չեղարկումը լուրջ սխալ կլինի, քանի դեռ խաղաղություն չի հաստատվել: «Ցավոք, դրանից դեռ շատ հեռու ենք»,-ասել է Շոլցը։