Մատչելիության հղումներ

Մայր տաճարը վերաօծվեց իշխանության ներկայությամբ՝ չնայած եղած լարվածությանը


Շուրջ 6 տարվա վերանորոգման աշխատանքներից հետո այսօր կայացավ Մայր տաճարի վերաօծման արարողությունը։

Բացման արարողությանը հետևեց հայրապետական սուրբ պատարագը։

«Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը և հայ կյանքը պարպել ազգային ու հոգևոր բովանդակությունից», - վերաօծման արարողության առթիվ պատգամում ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ կաթողիկոսը։

Եկեղեցու և իշխանության խիստ լարված հարաբերությունների ֆոնին՝ այստեղ ներկա էին նաև պաշտոնյաները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Հայաստանի նախկին նախագահները արարողությանը ներկա չէին։ Մայր Աթոռի փոխանցմամբ՝ նրանց հրավերներ ուղարկվել են։ Երրորդ նախագահի գրասենյակից հայտնել են, որ Սերժ Սարգսյանը հրավերի համար շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին և տեղեկացրել, որ «ցավոք, չի կարող ներկա գտնվել այդ արարողություններին, քանի որ անհնարին է համարում Հայաստանի գործող ապազգային կառավարիչների հետ նույն վայրում որևէ միջոցառման մասնակցելը»։

Երկրորդ նախագահի գրասենյակից էլ երեկ փոխանցել են, որ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու։ Պատճառը, սակայն, հայտնի չէ։

Առաջին նախագահի գրասենյակից լուռ են։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG