Մատչելիության հղումներ

Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն. վարչապետ


Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կարող են նաև քաղաքական գործունեություն ծավալել, երեկ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն, և այդ կուսակցության շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն, ինչն ավելի ազնիվ կլինի, և ընտրողների առաջ էլ, և այլ քաղաքական մրցակիցների հետ էլ կլինեն նույն հարթության վրա։ Բայց եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից։

Երբ պետությունն ու եկեղեցին միախառնվում են իրար, դրանից ավելի վտանգավոր բան չկա, պետությունը պետք է զբաղվի իր գործով, եկեղեցին՝ իր գործով», - Տավուշի մարզում՝ «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ հանդիպմանն ասել է նա։

Մայր աթոռ - իշխանություն հակամարտությունն արդեն մի քանի տարվա պատմություն ունի՝ 44-օրյա պատերազմի ավարտից մեկ ամիս անց Ամենայն Հայոց կաթողիկոսը վարչապետին հորդորեց հեռանալ, այս ապրիլին էլ Մայր աթոռում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գարեգին Երկրորդը վերահաստատեց՝ հեռանալու հայրական հորդորը ուժի մեջ է։ Ապա Փաշինյանը խորհրդարանական ամբիոնից հակադարձեց, թե իշխանությունս Աստծուց է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG