Մատչելիության հղումներ

Մասկը մասնակցել է Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցին


Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, արխիվ
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, արխիվ

Ամերիկացի միլիարդատեր, SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը ներկա է եղել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցին, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրենց աղբյուրները։

France-Presse-ի հետ զրույցում ուկրաինացի մի բարձրաստիճան պաշտոնյա, ով ցանկացել է անանուն մնալ, հաստատել է այդ տեղեկությունը: Նրա փոխանցմամբ՝ Մասկը զրույցի ընթացքում վստահեցրել է, որ շարունակելու է աջակցել Ուկրաինային իր Starlink արբանյակների միջոցով։

Մասկը հրապարակավ չի մեկնաբանել այս տեղեկությունները։

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Իլոն Մասկն ակտիվ մասնակցություն է ունեցել Թրամփի նախընտրական քարոզարշավում և ավելի քան 130 մլն դոլար է նվիրաբերել Հանրապետական կուսակցությանը։

Հանրապետականների թեկնածուն, իր հերթին, նրան խոստացել է վերընտրվելու դեպքում իր վարչակազմում պաշտոն տալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG