ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում իր միլիարդատեր աջակից Իլոն Մասկին կնշանակի պետական ծախսերի աուդիտի ղեկավար, որը «արմատական» բարեփոխումներ կիրականացնի։
Թրամփը վերընտրվելու դեպքում խոստանում է X-ի ղեկավարի գլխավորությամբ հանձնաժողով ստեղծել՝ կառավարության արդյունավետությունը բարելավելու համար:
«Այս քայլերը կարող են խնայել «տրիլիոնավոր դոլարներ»,- Նյու Յորքի տնտեսական ակումբում ունեցած ելույթում նշել է նախկին նախագահը:
Աշխարհի ամենահարուստ մարդը 2020 թվականին սատարել է դեմոկրատ նախագահ Ջո Բայդենին։ Թրամփի դեմ տեղի ունեցած մահափորձից հետո, սակայն, Իլոն Մասկը փոխել է դիրքորոշումը։