Մատչելիության հղումներ

Թրամփը հարցազրույց է տվել Մասկին, մի քանի անգամ վիրավորել Հարիսին


Նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը միլիարդատեր Իլոն Մասկի հետ ընկերական հարցազրույց է ունեցել X սոցիալական մեդիա հարթակում։ Տեխնիկական խնդիրների հետևանքով, սակայն, զրույցն ավելի քան 40 րոպեով ուշ է սկսվել:

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Մասկն, իր աջակցությունն է հայտնել Թրամփին՝ նրա նկատմամբ մահափորձից անմիջապես հետո։ Մասկը, սակայն, 2020 թվականին սատարել է դեմոկրատ նախագահ Ջո Բայդենին։

«Ռոյթերզ»-ը գրում է, որ 2 ժամ տևած հարցազրույցի ընթացքում Մասկը թույլ է տվել Թրամփին զրույցը տանել իր նախընտրած ուղղությամբ և չի վիճարկել Թրամփի ոչ ճշգրիտ հայտարարությունները։

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուն մի քանի անգամ վիրավորել է իր մրցակից, դեմոկրատ Քամալա Հարիսին՝ նրան անվանելով «երրորդ կարգի», «ոչ կոմպետենտ» և «արմատական ձախ խելագար»։

Բայցևայնպես մի քանի գեղեցիկ բառ օգտագործել է՝ նրա արտաքինի մասին խոսելիս։ «Ամենագեղեցիկ դերասանուհու տեսքն ունի»,- ասել է Թրամփը՝ նկատի ունենալով Time ամսագրի շապիկին Հարիսի նկարը։

«Դա պատկեր էր, և իրականում նա շատ նման է հիանալի առաջին տիկնոջ՝ Մելանյային», - ավելացրել է նա՝ նկատի ունենալով իր կնոջը՝ Մելանյա Թրամփին։

Հարցազրույցից հետո Հարիսի քարոզարշավի խոսնակ Ջոզեֆ Կոստելլոն ասել է, որ Թրամփի ամբողջ քարոզարշավը ծառայում է այնպիսի մարդկանց, ինչպիսին Իլոն Մասկն է։

|Ինքնամփոփ հարուստ տղաներ, ովքեր կծախեն միջին խավին և ովքեր այդպես էլ չկարողացան ուղիղ եթեր վարել»,- ասել է Կոստելլոն։

Իլոն Մակսի հետ զրույցի ընթացում հանրապետականի նախագահի թեկնածուն գովաբանել է նաև Ռուսաստանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի առաջնորդներին։

Նոյեմբերի 5-ի ընտրություններին ընդառաջ՝ վերլուծաբանները կարծիք էին հայտնում, որ Թրամփի այս հարցազրույցը կարող է նոր լսարան ձեռք բերելու և քարոզարշավին նոր թափ հաղորդելու հնարավորություն լինի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG