Մատչելիության հղումներ

Մակրոնը վերահաստատում է Դուրովին քաղաքացիություն տրամադրելու հարցում իր որոշումը


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, Սերբիա, օգոստոսի 29, 2024թ.
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, Սերբիա, օգոստոսի 29, 2024թ.

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը վերահաստատում է իր որոշումը Տելեգրամի համահիմնադիր Պավել Դուրովին քաղաքացիություն տրամադրելու հարցում։ Այս մասին Մակրոնը հայտնել է Դուրովին մեղադրանք առաջադրելուց մեկ օր անց։

«Ես քաղաքացիություն եմ տվել Դուրովին, որ ֆրանսերեն էր ուսումնասիրում այդ ժամանակ, նույնն արել եմ որոշ մարզիկների և արվեստագետների համար և կարծում եմ՝ դա լավ է նաև մեր երկրի համար: Ես շարունակելու եմ այդ կերպ վարվել»,- ասել է Մակրոնը Բելգրադ կատարած այցի շրջանակներում։

39-ամյա Դուրովը շաբաթավերջին ձերբակալվել է Փարիզից դուրս գտնվող Լե Բուրժե օդանավակայանում, նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի հանցագործությունների համար՝ կապված հաղորդագրությունների հավելվածում ենթադրյալ անօրինական գործունեության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG