Մատչելիության հղումներ

Մակրոնը դիտարկում է Բարնիեի թեկնածությունը վարչապետի պաշտոնում


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, որ պետք է վարչապետ նշանակի արտահերթ ընտրություններից երկու ամիս անց, դիտարկում է Եվրամիության Brexit-ի հարցով Ֆրանսիայի նախկին բանակցող Միշել Բարնիեի թեկնածությունը, գրում է Reuters-ը։

73-ամյա պահպանողական քաղաքական գործիչը մինչ այդ պաշտոններ է զբաղեցրել Ֆրանսիայի տարբեր կառավարություններում, ինչպես նաև եղել է ԵՄ հանձնակատար։

Բարնիեին մոտ կանգնած աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ նախագահի աշխատակազմի հետ «շփումներ եղել են»:

XS
SM
MD
LG