«Ծայրահեղ ձախ «Անկոտրում Ֆրանսիա» կուսակցությունը նախագահ Էմանյուել Մակրոնի իմփիչմենթի պաշտոնական նախաձեռնությամբ է հանդես եկել», - հաղորդում է Փարիզում գործող BFM TV լրատվական հեռուստաալիքը՝ վկայակոչելով կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մատիլդա Պանոյին։
Ձախերն այս քայլին են դիմել այն պատճառով, որ Ֆրանսիայի նախագահը հրաժարվում է ձախակողմյան «Նոր Ժողովրդական ճակատ» դաշինքի միասնական թեկնածուին վարչապետ նշանակել։