Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի պարենի գործակալությունը դադարեցրել է անձնակազմի տեղաշարժը Գազայում


Գազա, արխիվ
Գազա, արխիվ

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը չորեքշաբթի օրը ժամանակավորապես դադարեցրել է իր անձնակազմի տեղաշարժը Գազայի հատվածով` ասելով, որ առնվազն 10 փամփուշտ դիպել է իր մեքենաներից մեկին, երբ այն մոտեցել է իսրայելական ռազմական անցակետին:

Հայտարարության մեջ ասվում է, որ երեքշաբթի երեկոյան երկու զրահամեքենաներից բաղկացած շարասյունը «մի քանի թույլտվություն է ստացել Իսրայելի իշխանություններից՝ մոտենալու» Վադի Գազա կամուրջի անցակետին։ Փամփուշտները դիպել են մեքենաներից մեկին, սակայն այնտեղ գտնվող ոչ ոք չի տուժել։

Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ միջադեպը հետաքննվում է:

Նախկինում էլի են գրանցվել դեպքեր, երբ պատերազմի ժամանակ կրակի տակ են հայտնվել մարդասիրական և օգնության կազմակերպությունները:

XS
SM
MD
LG