Մատչելիության հղումներ

Գազայում իսրայելցի պատանդ է ազատ արձակվել


Գազա, արխիվ
Գազա, արխիվ

Իսրայելի զինված ուժերի և երկրի Անվտանգության ընդհանուր ծառայության համատեղ գործողության արդյունքում այսօր Գազայում ևս մեկ իսրայելցի պատանդ է ազատ արձակվել։

Ըստ իսրայելական աղբյուրների՝ նա երկրի հարավում գտնվող և բեդուիններով բնակեցված Ռահատ գյուղի բնակիչ Կաիդ Ֆարհան Ալքադին է։ «Համաս»-ի (ԱՄՆճի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորում) զինյալները նրան գերեվարել էին նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին՝ Գազային սահմանակից հրեական բնակավայրերից մեկում՝ աշխատանքի մեկնելու պահին։

Իսրայելի բանակի տեղեկություններով՝ վերջին 10 ամիսներին պատանդը պահվել էր Գազայի հատվածի հարավում գտնվող ստորգետնյա թունելներից մեկում։ Այս պահին, ըստ տեղական աղբյուրների, Գազայում շուրջ յոթ տասնյակ իսրայելցի պատանդ կա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG