Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր Փարիզի Ելիսեյան նախագահական պալատում ընդունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին:
Երկու նախագահներն աշխատանքային ճաշի ընթացքում մտքեր են փոխանակել փոխադարձ առևտրի, ինչպես նաև Ուկրաինայի և Գազայի հատվածի պատերազմների կարգավորման վերաբերյալ:
Նախագահներին պալատում ընկերակցել են առաջին տիկնայք՝ Բրիջիթ Մակրոնը և Ջիլ Բայդենը:
Նախօրեին Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահները Նորմանդիայում մասնակցել են 1944 թվականի հունիսի 6-ի Ափհանման 80-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություններին:
Բայդենը Մակրոնին Վաշինգտոնում վերջին անգամ Սպիտակ տանը հյուրընկալել է 2022 թվականին: