ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Փարիզում հանդիպել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ և հավաստիացրել, որ Վաշինգտոնը կսատարի ռուսների ագրեսիայից պաշտպանվող ուկրաինացիներին:
Երկու նախագահները նախօրեին Նորմանդիայում մասնակցել են 1944 թվականի հունիսի 6-ին դաշնակից ուժերի ափհանման 80-ամյակին նվիրված արարողությանը:
«Դուք շարունակում կռվել աներևակայելի խիզախությամբ: Մենք ձեզ չենք լքի: Ես ներողություն եմ խնդրում զենքի մատակարարման ձգձումների համար, երբ շաբաթներ շարունակ չգիտեինք, թե ինչ է կատարվում դրա ֆինանսավորման շուրջ: Վերջապես դա տեղի ունեցավ, փողը կա, և այդ օրվանից մենք վեց փաթեթ ենք կազմել, այսօր ես ստորագրում եմ օգնության 225 միլիոն դոլարի լրացուցիչ փաթեթը, որը պետք է օգնի ձեզ վերականգնել քայքայված էներգամատակարարման համակարգը», - ասել է Բայդենը:
«Մեզ համար շատ կարևոր է այն, որ դուք մեզ հետ եք, Կոնգրեսի երկու պալատների աջակցությունը չափազանց մեծ նշանակություն ունի: Այս միասնությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ամերիկայի ժողովուրդն Ուկրաինայի հետ էին նաև Երկրորդ աշխարհամարտում, որի ընթացում Ամերիկան փրկեց մարդկանց կյանքեր, փրկեց Եվրոպան, և մենք այսօր էլ ապավինում ենք ձեր օգնությանը», - պատասխանել է Զելենսկին: