Մատչելիության հղումներ

Լավրովը ժամանել է Մալթա


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Մալթա՝ մասնակցելու ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների տարեկան հանդիպմանը, հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Սա Լավրովի առաջին այցն է ԵՄ երկիր 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր։

ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստին ընդառաջ Մալթայի իշխանությունները չեղարկել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովային տրված մուտքի վիզան՝ պատճառաբանելով այն «հանգամանքներով, որոնք իրենցից կախված չեն»։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը սա աննախադեպ է անվանել։

Մալթա կատարած այցից հետո Լավրովը կմեկնի Կատար, որտեղ կմասնակցի համաժողովի։

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ ուրբաթ օրը Դոհայում կարող է տեղի ունենալ Սիրիայի հարցով «Աստանայի եռյակի»՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը։

Մարիա Զախարովան ավելի վաղ ասել է, որ «Աստանայի ձևաչափով» հանդիպում է նախապատրաստվում։

XS
SM
MD
LG