Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով այսօր մեկնել է Մալթա։
Բայրամովը Վալետայում կմասնակցի ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 31-րդ նիստին, ինչպես նաև երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա։
Նիստն անցկացվում է յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։ Այն այս տարի կմեկնարկի դեկտեմբերի 5-ին Վալետայում և կտևի մինչև դեկտեմբերի 6-ը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ինչպես նաև ԵԱՀԿ անդամ 57 երկրների արտգործնախարարներ, բարձրաստիճան ներկայացուցիչներ կմասնակցեն նիստին։