Ռուսաստանն արձագանքելու է Կիևին մատակարարվող ամերիկյան զենքով իր շրջանների հրետակոծությանը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Նրանք՝ ամերիկացիները, ՆԱՏՕ-ի անդամները, շարունակում են ասել, թե «մենք ոչ մի դեպքում չենք պատերազմում Ռուսաստանի հետ»: Դա դեմքի վատ արտահայտություն է վատ խաղի ժամանակ, ես այսպես կասեմ, և նրանք դա հիանալի հասկանում են», - ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լավրովը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում:
«Ինչ վերաբերում է մեր արձագանքին, նախագահն ասել է, որ մենք կարձագանքենք: Եվ ես համոզված եմ, որ տեսանելի ապագայում դուք այդ մասին կիմանաք», - վստահեցրել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: