Մատչելիության հղումներ

Կոբախիձեն ժամանել է Հայաստան, հանդիպել Փաշինյանի հետ


Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Փաշինյանը Կոբախիձեին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։

Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Իրակլի Կոբախիձեին այսօր Երևանում կայանալիք Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը ներկա գտնվելու հրավերն ընդունելու համար:

Առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցերի:

Այսօր երեկոյան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ուժերը կչափի Վրաստանի ընտրանու հետ: Երկրպագուների կողմից «Կովկասյան դերբի» անվանումը ստացած դիմակայության շուրջ հետաքրքրությունը մեծ է. խաղի բոլոր տոմսերը վաճառվել են ժամերի ընթացքում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG