Մատչելիության հղումներ

Կիպրոսի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան, Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Պալմասի հետ


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը հեռախոսով քննարկել են Հայաստանի և Կիպրոսի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր։

Ըստ հայկական կողմի՝ Պապիկյանն ու Պալմասը քննարկել են նաև վերջինիս՝ Հայաստան պաշտոնական այցի օրակարգին վերաբերող հարցեր։

Ռազմական գերատեսչությունը Պալմասի այցի հստակ օր չի հայտնում՝ նշելով, որ այն տեղի կունենա առաջիկայում։

Դեռ 2023-ի հուլիսին Կիպրոսում տեղի էին ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվել էին երեք երկրների հետաքրքրությունների շրջանակներում գտնվող անվտանգային մի շարք խնդիրներ և համագործակցության հարցեր։ Կողմերը վերահաստատել էին իրենց պատրաստակամությունը՝ համատեղ քայլեր ձեռնարկել երեք երկրների պաշտպանունակության և ռազմական անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Կողմերը նաև եռակողմ ռազմական համագործակցության տարեկան ծրագիր էին ստորագրել։

Այս տարվա մարտին Հայաստան ժամանեց Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը, Երևանում խոսեց Հայաստան-Հունաստան-Կիպրոս հաջող եռակողմ պաշտպանական գործակցության մասին։ Նրա այցից անմիջապես հետո Հայաստան ժամանեց Կիպրոսի արտգործնախարար Կոնստանտինոս Կոմբոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG