Մատչելիության հղումներ

Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցություններ են անցկացվել


Հայաստանի ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ
Հայաստանի ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ

Երեկ Կիպրոսի Հանրապետությունում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են երեք երկրների հետաքրքրությունների շրջանակներում գտնվող անվտանգային մի շարք խնդիրներ և համագործակցության հարցեր։

Հայկական կողմից խորհրդակցություններին մասնակցել է Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ ՊՆ լրատվական վարչության փոխանցմամբ, կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ համատեղ քայլեր ձեռնարկելու երեք երկրների պաշտպանունակության և ռազմական անվտանգության ամրապնդման ուղղությամբ։

Քննարկումների արդյունքում ստորագրվել է եռակողմ ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ Հայաստանում, Հունաստանում և Կիպրոսում։

Խորհրդակցությունների ավարտին պատվիրակություններին ընդունել է Կիպրոսի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Դիմոկրիտոս Զերվակիսը։

XS
SM
MD
LG