Մեխիկոյում Ուկրաինայի դեսպանությունը խնդրել է Մեքսիկայի կառավարությանը ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա հոկտեմբերի 1-ին ժամանի երկրի նորընտիր նախագահ Կլաուդիա Շեյնբաումի երդմնակալության արարողությանը։
Նախօրեին Մեքսիկայի ընտրյալ նախագահը հաստատել էր, որ իր պաշտոնամուտին ներկա գտնվելու հրավեր է ուղարկել աշխարհի մի քանի տասնյակ պետությունների ղեկավարներին, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահին։
«Մենք վստահ ենք, որ Մեքսիկայի կառավարությունը կգործի Միջազգային քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտին հրպարակած որոշման համապատասխան», - նշված է ուկրաինական դեսպանատան հայտարարության մեջ։
Դատարանը Ռուսաստանի նախագահին պատերազմական հանցագործությունների մեղադրանք էր առաջադրել՝ նրա դեմ միջազգային հետախուզում հայտարարելով։