COP29-ի մասշտաբի միջոցառումը և դրա շրջանակներում թե հումանիտար, թե քաղաքական՝ խաղաղության պայմանագրի առումով, արդյունք չգրանցելը Ադրբեջանի համար բացթողում է, «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Վաղը Բաքվում ավարտվող ՄԱԿ-ի կլիմայի համաժողովին հայաստանցի որևէ պաշտոնյա չմասնակցեց։ Հրավերն ուղարկվել էր արտգործնախարարի անունով։
«Բնական է, որ պետք է ինչ-որ բան տեղի ունենար, որ Հայաստանը կարողանար մասնակցել, ու հաշվի առնելով, որ Բաքվում պահվում են հայ ռազմագերիներ, տրամաբանական է, որ առնվազն այդ հարցում որոշակի արդյունք պետք է Հայաստանն ու Ադրբեջանը գրանցեին. Ադրբեջանը պետք է ազատ արձակեր և Հայաստան վերադարձներ գերիներին։ Իմ կարծիքով՝ առանց դրա շատ դժվար կլիներ պատկերացնել Հայաստանի մասնակցությունը», - ասաց իշխանական պատգամավորը։
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, ապա Խանդանյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում Բաքուն կպատասխանի Երևանի առաջարկներին։
Նրա խոսքով՝ պայմանագրի ստորագրմանը խանգարում է Ադրբեջանի քաղաքական կամքի բացակայությունը։
Մանրամասները՝ «Ազատության» ռադիոռեպորտաժում.