Մատչելիության հղումներ

Իսրայելի հարվածի հետևանքով սպանվել է «Հեզբոլա»-ի բարձրաստիճան զինվորականներից մեկը. Reuters


Բեյրութ, Լիբանան, 20-ը սեպտեմբերի, 2024թ.
Բեյրութ, Լիբանան, 20-ը սեպտեմբերի, 2024թ.

Իսրայելը թիրախային հարվածներ է հասցրել Բեյրութում, պայթյուններ են լսվել հարավային արվարձանում։ Reuters-ի հաղորդմամբ՝ իսրայելական զինվորականները հայտարարել են, որ նպատակային հարված են հասցրել քաղաքին:

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 3 հոգի, վիրավորվել՝ 17-ը։

Լիբանանում «Հեզբոլա»-ին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ սպանվել է բարձրաստիճան զինվորականներից մեկը, շրջանառվում է Ռադվանի ստորաբաժանման ղեկավար Իբրահիմ Աքիլի անունը:

Իսրայելական զինվորականներն այսօր ավելի վաղ հայտնել էին, որ Լիբանանից տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածք։ Արևմուտքի կողմից ահաբեկչական խմբավորում համարվող «Հեզբոլա»-ն պնդել էր, որ հրթիռներ է արձակել իսրայելական ռազմակայանների ուղղությամբ՝ ի պատասխան երկու օր շարունակվող կապի սարքերի վրա մահացու դիվերսիոն հարձակումների։

Իսրայելը ոչ հերքել, ոչ հաստատել է իր մասնակցությունը այս հարձակումներին։

XS
SM
MD
LG