Իսրայելը կոչ է անում ճնշում գործադրել Թուրքիայի նկատմամբ՝ ստիպելով Անկարային վերջ տալ սիրիացի քրդերի դեմ հարձակումներին։
Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի արտգործնախարարության գլխավոր տնօրեն Էդեն Բար Տալը։
«Միջազգային հանրությունը պետք է ագրեսիային և սպանություններին վերջ տալու կոչով դիմի Թուրքիային։ Քրդերի իրավունքները պետք է պաշտպանված լինեն միջազգային հանրության կողմից», - հայտարարել է իսրայելցի դիվանագետը։
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ քուրդ անջատականների վերջը մոտ է։ «Այն բոլոր անհատներին, որոնք կընտրեն բռնությունն ու ահաբեկչությունը՝ մեկ ճակատագիր է սպասում՝ նրանց թաղելու են իրենց զենքերի հետ միասին», - հայտարարել է Էրդողանը։