Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում՝ Խան Յունիս քաղաքից հյուսիս, թռուցիկներ է բաժանել՝ կոչ անելով տեղի բնակիչներին տարհանվել նորացված մարդասիրական գոտի, գրում է Reuters-ը։
Զինվորականները զգուշացրել են, որ պատրաստվում են ահաբեկչական խմբավորումների դեմ գործողություն իրականացնել։ Պաշտպանության բանակը նշել է, որ գործողությունն իրականացվում է ճշգրիտ հետախուզական տվյալների հիման վրա։
Նրանք շեշտել են, որ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորումը Խան Յունիսի շրջանում ունի իր ռազմական ենթակառուցվածքը։