Մատչելիության հղումներ

Իսրայելը կարող է գրավել Գազայի հատվածի մի մասը. Նեթանյահու


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, արխիվ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, արխիվ

«Եթե 2023 թվականի հոկտեմբերին պատանդառված իսրայելցիները ազատ չարձակվեն, մենք կարող ենք դիմել հավելյալ ճնշումների»,-այսօր կայացած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

«Որքան «Համաս»-ը համառի պատանդների ազատ արձակման հարցում, այնքան կուժեղանան մեր ճնշումները։ Այդ ճնշումները կարող են ներառել նաև տարածքային գրավումներ»,-նշել է Իսրայելի վարչապետը։

«Համաս»-ը ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել:

Չնայած հունվարին հաստատված հրադադարին՝ Իսրայելը մարտի 18-ին վերսկսեց հարվածները Գազայի ուղղությամբ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին: Արմատական «Համաս»-ն էլ հայտարարեց՝ պահանջները կբավարարվեն, եթե Իսրայելն ամբողջությամբ դուրս բերի իր զորքերը Գազայից ու դադարեցնի ռազմական գործողությունները։

XS
SM
MD
LG