Մատչելիության հղումներ

Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում կա առնվազն 70 զոհ


Իսրայելի ռազմական հարվածները Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 70 մարդու կյանք են խլել, շաբաթ օրը հայտարարել են տեղի բժիշկները։

Առնվազն 17-ը զոհվել են Գազա քաղաքում երկու տների վրա ավիահարվածների հետևանքով, փոխանցում է Reuters-ը։

Ըստ բժշկական հաստատությունների՝ զոհերի թվում կան մի քանի երեխաներ:

Իսրայելական բանակն ավելի վաղ հայտնել էր, որ իր ուժերը այս շաբաթ »շարունակել են իրենց գործողությունները անկլավի հյուսիսային եզրին գտնվող Բեյթ Հանուն քաղաքում», որտեղ բանակը գործում է արդեն երեք ամիս, և ոչնչացրել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի կողմից օգտագործվող ռազմական համալիրը:

Մինչ այդ նոր ջանքեր են ձեռնարկվում Իսրայելի և արմատական «Համաս»-ի միջև պատերազմում հրադադարի հասնելու և իսրայելցի պատանդների վերադարձի ուղղությամբ։

Իսրայելցի միջնորդներ են ուղարկվել Դոհա՝ վերսկսելու բանակցությունները Քաթարի և Եգիպտոսի միջնորդությամբ, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը, որն օգնում է բանակցությունների կազմակերպմանը, ուրբաթ օրը «Համաս»-ին կոչ է արել համաձայնության գալ:

Կազմակերպությունը հայտարարել է, որ մտադիր է որքան հնարավոր է շուտ համաձայնության գալ, սակայն պարզ չէ, թե կողմերն ինչքան մոտ են դրան հասնելուն:

XS
SM
MD
LG