Իրանը փաստացի մերժեց Արևմուտքի կոչերը՝ հրաժարվելու Իսրայելի դեմ վրեժխնդիր լինելու սպառնալիքից։
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին է այսօր հայտարարել, որ «նման խնդրանքը զուրկ է քաղաքական տրամաբանությունից, հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին ու կանոններին, և փաստացի հանրային և գործնական աջակցություն է Իսրայելին»:
ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Համաս»-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո, որ տեղի ունեցավ Թեհրանում հուլիսի 31-ին նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունից հետո, Իրանը մեղադրանքի սլանքներն ուղղեց դեպի Իսրայել։ Իսրայելը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է իր մասնացությունը սպանությանը։
Արևմտյան մի շարք երկրների առաջնորդներ դիմել էին Իրանին՝ կոչ անելով էլ ավելի չվտանգել տարածաշրջանը, որտեղ արդեն լայնամաստշատ պատերազմի մտավախություններ կան։