Մատչելիության հղումներ

Politico. «Իրանը կարող է վերանայել Իսրայելին ուղղակի հարվածներ հասցնելու որոշումը»


Իրանը կարող է վերանայել Իսրայելին ուղղակի հարվածներ հասցնելու իր որոշումը։ Այս մասին այսօր գրել է ամերիկյան Politico պարբերականը՝ նշելով՝ ամերիկյան իշխանությունները վստահ են, որ մոտ ապագայում Թեհրանը զերծ կմնա Իսրայելի դեմ հարվածներից։

«Վաշինգտոնում կարծում են, որ Իրանի ղեկավարությունը ականջալուր կլինի ամերիկյան կողմի այն փաստարկին, որ Իսրայելի կողմից անցած շաբաթ Թեհրանում իրականացված հարվածի ընթացքում, որի հետևանքով զոհվեց «Համաս»-ի քաղաքական առաջնորդ Իսմաիլ Հանիյեն, Իրանի քաղաքացիներ չեն տուժել», - գրում է Politico-ն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG