Մատչելիության հղումներ

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում արտահերթ նիստ հրավիրել


ՄԱԿ-ում Իրանի հատուկ բանագնաց Ամիր Սաիդ Իրավանի, արխիվ
ՄԱԿ-ում Իրանի հատուկ բանագնաց Ամիր Սաիդ Իրավանի, արխիվ

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում արտահերթ նիստ գումարել Իսրայելին դատապարտելու համար։
Իսրայելը երեկ ավիահարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան այս ամսվա սկզբին իրանական հարձակումների։

ՄԱԿ-ում Իրանի հատուկ բանագնաց Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդին ուղղված նամակում նշել է, որ Իսրայելի «ապօրինի և ագրեսիվ գործողությունները» Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում են և «միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության բացահայտ խախտում»:

Հարձակման հետևանքով սպանվել են 4 իրանցի սպաներ:

Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել միայն ռազմական օբյեկտներին, ոչ միջուկային կամ նավթ արդյունահանող տարածքներին:

Անվտանգության խորհուրդը բաղկացած է հինգ մշտական անդամներից՝ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG