Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին։
Նյու Յորքում է նաև Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Իրանի նախագահի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում նախատեսված է սեպտեմբերի 24-ին։
Փեզեշքյանը Նյու Յորքում նաև մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։
Նյու Յորք են մեկնել նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ ինչպես նաև Հայաստանի վարչապետը։
Արդյոք հայ-ադրբեջանական բանակցություններ կկայանան Նյու Յորքում, հստակ չէ։