Արբանյակային նոր լուսանկարներում երևում է մեծ խառնարան ռուսական տիեզերակայանում, որը, փորձագետների կարծիքով, կարող է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկման արդյունք լինել:
Սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի հյուսիսային Արխանգելսկի մարզում գտնվող Պլեսեցկի տիեզերակայանի նկարներում, որոնք «Ազատություն»-ը ստացել է Planet Labs-ից, տեսանելի են նաև չորս հրշեջ մեքենաներ։
Հետախուզական վերլուծաբանը պատկերներն ուսումնասիրելուց հետո պնդել է, որ անցքը կարող էր առաջանալ RS-28 Sarmat բալիստիկ հրթիռի պայթյունից: Այլ վերլուծաբաններ նույնպես համաձայնել են այս վարկածի հետ։
Եթե սա ճիշտ է, ապա սա կլինի Sarmat-ի ձախողված արձակման չորրորդ դեպքը։
2022 թվականի ապրիլին Ռուսաստանը հայտարարել էր, որ հրթիռը հաջողությամբ արձակվել է։
Sarmat-ը հեղուկ վառելիքով աշխատող հրթիռ է, որը մինչև 18 հազար կիլոմետր հեռահարություն ունի։