Մատչելիության հղումներ

Հնդկաստանի հետ ռազմական համագործակցությունը կարող է նպաստել տարածաշրջանում անվտանգությանը. Իրանի ՊՆ


Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին, արխիվ
Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին, արխիվ

Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին ասել է, որ Հնդկաստանի հետ Իրանի պաշտպանական և ռազմական համագործակցության խթանումը կարող է նպաստել տարածաշրջանում անվտանգության և կայունության բարելավմանը: Mehr գործակալության փոխանցմամբ՝ նա այս մասին խոսել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Գիրիհար Արամանեի հետ հանդիպման ժամանակ։

«Թեհրանի և Նյու Դելիի միջև համագործակցության բազմաթիվ հնարավորությունները կարող են օգտագործվել Արևմտյան Ասիայի զգայուն տարածաշրջանում և Հնդկական թերակղզում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար»,- հավելել է նա։

Հնդկաստանի պաշտպանության նախարարն, իր հերթին, ցավակցություն է հայտնել Սիրիայում իրանցի ռազմական գործիչների սպանության կապակցությամբ և ընդգծել տարածաշրջանում անվտանգության և խաղաղության բարձրացման կարևորությունը։

Արամանեն կոչ է արել զարգացնել երկկողմ համագործակցությունը ծովային ոլորտներում, մասնակցել ռազմածովային զորավարժություններին և այլն։

Փետրվարին Իրանի ռազմածովային նավատորմը Հնդկաստան ուղարկեց իր տեղական արտադրության «Դենա» կործանիչը՝ մասնակցելու «Միլան 2024» բազմակողմ ռազմածովային զորավարժություններին, որը հնդկական ռազմածովային ուժերի ամենամեծ մանևրն է:

XS
SM
MD
LG