Մատչելիության հղումներ

Վեհափառի հետ միշտ էլ լինում է հանդիպում. Բագրատ սրբազան


Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը Հանրապետության հրապարակում
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը Հանրապետության հրապարակում

Ծանր օրեր են մեր դիմաց, բայց ոչինչ չկա, որ կարող է մեզ ետ պահել մեր երազանքների ու իղձերի իրականացումից, այսօր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագի քարոզի ժամին ասաց Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Պատարագից հետո լրագրողների հետ ճեպազրույցում սրբազանը նշեց, որ այսօր կարևոր հանրահավաք է սպասվում՝ կարևոր ուղերձներ։

Լրագրողների հարցին, թե Վեհափառի հետ հանդիպում եղե՞լ է, Բագրատ սրբազանը պատասխանեց. - «Վեհափառի հետ միշտ էլ լինում է հանդիպում, ի՞նչ խնդիր կա, տարօրինա՞կ է, մենք միշտ էլ հանդիպում ենք Վեհափառին, Վեհափառը որ վայրկյանին ցանկանում է, հանդիպում ենք, մենք ենք խնդրում, հանդիպում ենք, նորմա՞լ չի»։

Իսկ այսօր երեկոյան սպաստվող հանրահավաքի վերաբերյալ իրավիճակն արդյոք քննարկել են Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, հարցին արքեպիսկոպոս Գալստանյանը կարճ պատասխանեց՝ երբեք։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այսօր երեկոյան հանրահավաք է հրավիրել Երևանի Հանրապետության հրապարակում։ Երեկ միայն անհնազանդության ակցիաներ էին, հավաք չկար։

Շարժումը պահանջում է հատվածական սահմանազատման կասեցում ու վարչապետի հրաժարական։

Իշխանությունները հայտարարում են, որ սա փորձ է՝ ապօրինի ճանապարհով հեղաշրջում իրականացնելու։ Վարչապետի անվստահության գործընթացի նախաձեռնությունն էլ գնահատում են «զուրկ քաղաքական բովանդակությունից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG