Մատչելիության հղումներ

HRW-ը Թեհրանին մեղադրում է կանանց և այլախոհների նկատմամբ շարունակվող դաժան բռնաճնշումների մեջ


Գերմանիա - Բեռլինում բողոքի ցույցի մասնակիցները պարզել են Մահսա Ամինիի լուսանկարը, 28-ը սեպտեմբերի, 2022թ.
Գերմանիա - Բեռլինում բողոքի ցույցի մասնակիցները պարզել են Մահսա Ամինիի լուսանկարը, 28-ը սեպտեմբերի, 2022թ.

Human Rights Watch-ը (HRW) Իրանի ղեկավարությանը մեղադրել է կանանց և խաղաղ այլախոհների նկատմամբ շարունակվող դաժան բռնաճնշումների մեջ:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր հայտարարությունը տարածել է երեկ՝ ոստիկանական բաժանմունքում ծագումով քուրդ 22-ամյա ուսանողուհի Մահսա Ամինիի մահվան երկրորդ տարելիցին. ոստիկանները ձերբակալել էին երիտասարդ կնոջը «հագուստը ոչ պատշաճ կրելու համար», Ամինիի մահը համազգային բողոքի ցույցերի պատճառ դարձավ։

Երեկ, Իրանի նախագահի պաշտոնում առաջին ասուլիսում Մասուդ Փեզեշքիանը խոստացել է օգտագործել իր լիազորությունները՝ ապահովելու, որ «բարոյականության ոստիկանությունն» այլևս չանհանգստացնի կանանց:

«Իշխանությունները չկարողացան պատասխան տալ հարյուրավոր մարդկանց սպանությունների և հազարավորների ձերբակալությունների համար, և նրանք համակարգված կերպով շարունակեցին ճնշել հակառակորդներին, քաղաքացիական հասարակությանը և մարդու իրավունքների պաշտպաններին։ Փոփոխված կառավարությունը և նոր նախագահը մինչև այժմ ոչինչ չեն արել այլախոհության նկատմամբ ռեպրեսիվ գործողությունները փոխելու համար», - գրում է HRW-ը։

Իրանում անազատության մեջ գտնվող Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր և կանանց իրավունքների երկարամյա ակտիվիստ Նարգես Մոհամադին կոչ է արել միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել Իրանում և այլ աստվածապետական և ավտորիտար ռեժիմներում կանանց ճնշումներին վերջ դնելու համար:

XS
SM
MD
LG