Իրանի դատարաններն արդարացրել են լրագրողներ Նիլուֆար Համեդիին և Էլահեհ Մոհամադին «թշնամական օտար պետության հետ համագործակցելու» գործով, սակայն այլ մեղադրանքներով հաստատել են 5 տարվա ազատազրկումը։
Նիլուֆար Համեդիին և Էլահեհ Մոհամադին 5 տարվա ազատազրկման են դատապարտվել՝ «պետական անվտանգության դեմ դավադրություն կազմակերպելու և իսլամական հանրապետության դեմ քարոզչություն կատարելու համար»։
Լրագրողներն իշխանությունների ուշադրության կենտրոնում են հայտնվել 22-ամյա Մահսա Ամինիի մահվան մասին հոդված գրելուց հետո։ 22-ամյա Ամինը մահացել է 2022-ի սեպտեմբերին Թեհրանի ոստիկանական բաժանմունքներից մեկում։ Երիտասարդ կնոջը բերման էին ենթարկել գլխաշոր կրելու կանոնները խախտելու համար։ Իրանի ոստիկանությունը պնդում է, որ Ամինին սրտի հիվանդություն է ունեցել, ինչն էլ նրա հանկարծակի մահվան պատճառ է դարձել։ Իրանցի ընդդիմադիրները, սակայն, վստահ են՝ Ամինին զոհվել է ոստիկանությունում կիրառված բռնության հետևանքով։