Հրշեջները շարունակում են պայքարել Լոս Անջելեսի շրջաններում բռնկված հրդեհների դեմ՝ միաժամանակ փորձելով վերահսկել երկու խոշոր և երկու փոքր անտառային հրդեհները հարավային Կալիֆորնիայում:
Ուղիղ մեկ շաբաթ առաջ բռնկված հրդեհների հետևանքով զոհվածների թիվը վերջին 24 ժամվա ընթացքում չի փոխվել՝ 24 է։ Վերջին տվյալներով՝ 23 մարդ համարվում է անհետ կորած։
Հավանական ուժգին քամու մասին օդերևութաբանների կանխատեսումները մտահոգիչ են։ Նշվում է, որ առաջիկա երկու օրերին քամու ուժգնությունը կարող է հասնել մինչև 113 կիլոմետր ժամի, ինչը կարող է նոր հրդեհների պատճառ դառնալ։
Ըստ BBC-ի՝ Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը սպասվող քամիների ուժգնությունը համեմատել է փոթորիկների ուժգնության հետ՝ նշելով, որ իշխանությունները շտապ արձագանքման միջոցներ են ձեռնարկում։