Ռուսաստանյան Օմսկ քաղաքում հուժկու պայթյուն է որոտացել, որը լսվել է քաղաքի տարբեր շրջաններում, հայտնում են մի շարք տելեգրամյան ալիքներ։ "Канал 112"-ի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել «Գազպրոմնեֆտ-ՕՆՊԶ» նավթավերամշակման գործարանում։ Baza-ն պնդում է, որ հրդեհի տարածքը 1000 քմ է։
Իշխանությունները հայտնում են երկու տուժածի մասին, ովքեր գործարանի աշխատակիցներ են։
Տեղի ունեցածի պատճառների և վնասի ծավալների մասին տվյալներ առայժմ չկան:
Օմսկի «Գազպրոմնեֆտ-ՕՆՊԶ» գործարանը Ռուսաստանի նավթավերամշակման խոշորագույն ձեռնարկությունն է, որը տարբեր գնահատականների համաձայն տարեկան վերամշակում է մոտ 22 մլն տոննա նավթ։