Հայաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան 2023-2024 ֆինանսական տարում դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները, հայտնում է The Times of India պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Լրատվամիջոցի փոխանցմամբ, հնդկական պետական և մասնավոր ընկերությունները զենքի, զինամթերքի և սարքավորումների լայն տեսականի են արտահանում ընդհանուր առմամբ շուրջ 100 երկիր։
Անցած տարի, ըստ աղբյուրի, վաճառքը կազմել է 2,6 մլրդ դոլար։
Հրապարկման համաձայն, Հայաստանը վերջին չորս տարվա ընթացքում մի շարք գործարքներ է կնքել Հնդկաստանի հետ՝ հրթիռների, հրետանու, հրթիռային համակարգերի, ռադարների, զրահաբաճկոնների և գիշերային տեսողության սարքերի, ինչպես նաև զինամթերքի և հրետանու լայն տեսականի ներկրելու համար։
The Times of India-ն նշում է, որ Հայաստանը դարձել է հնդկական արտադրության «Ակաշ» ՀՕՊ հրթիռների առաջին օտարերկրյա գնորդը։
Երևանն ու Դելին բաց հայտարարում են, որ 20 թվականի պատերազմից հետո համագործակցում են պաշտպանական ոլորտում, սակայն գնումների տեսակն ու ծավալները չեն բացահայտվում։