Մատչելիության հղումներ

Հայաստանի կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից. Փաշինյան


Հայաստանի կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ կառավարության հաղորդագրության՝ նախագահ Կոշտայի հարցին ի պատասխան՝ վարչապետ Փաշինյանը նրան տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ընթացիկ վիճակի մասին։

Նախորդ շաբաթ Ադրբեջանի նախագահը մի շարք սպառնալից հայտարարություններով հանդես եկավ, դրանից երկու օր անց Հայաստանի վարչապետը խաղաղություն հաստատելու համար Երևանի անունից 12 կետանոց առաջարկ էր հրապարակել, դրանցից ամենավերջինը Մինսկի խմբի լուծարումն էր։ Այս պահանջը տևական ժամանակ ադրբեջանական կողմն էր պահանջում։

Հեռախոսազրուցում Նիկոլ Փաշինյանը Անտոնիու Կոշտային շնորհավորել է Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով, հաջողություններ մաղթել, ինչպես նաև գոհունակություն արտահայտել Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ վիճակի վերաբերյալ:

Կառավարությունը նախորդ շաբաթ հավանությունն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին։

XS
SM
MD
LG