Մատչելիության հղումներ

Հայաստանի անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Հայաստանի անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ, հաջորդ տարվա բյուջեի քննարկման եզրափակիչ ելույթում այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բաքուն տևական ժամանակ է՝ բարձրացնում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը՝ խնդրահարույց համարելով Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Հայ պաշտոնյաները նախ հակադարձում էին, թե դա Երևանի ներքին գործն է, հետո՝ նշում, թե Սահմանադրությունն ու դրանում հիշատակված Անկախության հռչակագիրը նույնական չեն, այժմ էլ հղում են անում Սահմանադրական դատարանի որոշմանը:

Երեկ Փաշինյանը խորհրդրանի ամբիոնից չբացառեց սահմանադրական փոփոխությունները: «Եթե ՍԴ-ն որոշի, որ խաղաղության պայմանագրի տեքստը չի համապատասխանում Սահմանադրությանը, ՀՀ-ն կարող է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ», - ասաց գործադիրի ղեկավարը։

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին շեշտել էր՝ «Սահմանադրության տեքստում առկա տարածքային պահանջներն Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր խոչընդոտն են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG