Մատչելիության հղումներ

Հարված Ռոստովի մարզի նավթի պահեստին, պահեստավորման բաք է այրվում


Հրշեջները մարում են Ռոստովի մարզի Ազով քաղաքի նավթի պահեստում բռնկված հրդեհը, 18-ը հունիսի, 2024թ․
Հրշեջները մարում են Ռոստովի մարզի Ազով քաղաքի նավթի պահեստում բռնկված հրդեհը, 18-ը հունիսի, 2024թ․

Հունիսի լույս 18-ի գիշերն անօդաչու սարքերը հարվածել են Ռոստովի մարզի Ազով քաղաքի նավթի պահեստին, ուժեղ հրդեհ է բռնկվել, հայտնում է շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևը։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդել է, որ 5 հազար խորանարդ մետր տարողությամբ վառելիքի բաք է այրվում։ Հրդեհի մարմանը ներգրավված են հրշեջ գնացք և 39 միավոր տեխնիկա։

Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, Ռուսաստանի համապատասխան մարմինները պարբերաբար շրջակա միջավայրի վրա հրդեհի ազդեցության մոնիթորինգ են իրականացնում, դեռ խախտումներ չեն արձանագրվել։

«Փորձագետների կարծիքով՝ կրակի այլ օբյեկտների տարածման կամ բնակիչների համար սպառնալիք չկա»,- հայտարարել է Գոլուբևը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել Ազովի նավթի պահեստի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG