Մատչելիության հղումներ

Գրոսսին ապրիլի 16-ին կայցելի Թեհրան


Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին ապրիլի 16-ին կայցելի Թեհրան՝ հանդիպելու Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում են իրանական պետական լրատվամիջոցները։

Այցը տեղի կունենա Իրանի և Միացյալ Նահանգների միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների երկրորդ փուլի նախաշեմին։

Մասկատում կայացած բանակցությունների առաջին փուլը պաշտոնական Թեհրանը «կառուցողական» է գնահատել։
ԱՄՆ նախագահը սպառնացել է հարվածել Իրանին, եթե վերջինս համաձայնության չգա Վաշինգտոնի հետ միջուկային նոր գործարքի շուրջ:

XS
SM
MD
LG