Մատչելիության հղումներ

Օգնությունը Ուկրաինային բարեգործություն չէ, այլ ներդրում Եվրոպայի անվտանգության համար․ Բերբոք


Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոք, արխիվ
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոք, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է խարխլել եվրոպական անվտանգությունը, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը Անվտանգության քաղաքականության դաշնային ակադեմիայի (Bundesakademie für Sicherheitspolitik) YouTube-ի ալիքով հեռարձակված ելույթում:

«Մենք տեսնում ենք, որ Պուտինի նպատակը Եվրոպային անվտանգության մարտահրավեր նետելն է», - ասել է Բերբոքը՝ հավելելով, թե նյարդայնացնում են քննարկումները, որտեղ Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը դիտարկվում է որպես բարեգործական ժեստ։

«Իրականում դա ներդրում է սեփական ազգային անվտանգության համար, խաղաղությունը և ազատությունները պաշտպանելու համար», - շեշտել է Գերմանիայի արտգործնախարարը։

XS
SM
MD
LG