Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի EUROSATORY ցուցահանդեսում՝ մեկ տասնյակից ավելի հայկական ընկերություններ


Լուսանկարը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվականի
Լուսանկարը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվականի

Ֆրանսիական ցամաքային և օդային պաշտպանության և անվտանգության արդյունաբերությունների խմբի (GICAT) կազմակերպած EUROSATORY միջազգային
ցուցահանդեսին ներկա են մեկ տասնյակից ավելի հայկական ընկերություններ: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը դրանք ներկայացրել է GICAT-ի հետ համատեղ հատուկ միջոցառմանը ողջույնի խոսքում:

Նախարարության լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ Հայրապետյանը շրջայց է կատարել ցուցահանդեսի տաղավարներով, հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ, այցելել հայկական ընկերությունների տաղավարներ։

EUROSATORY ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որը նաև հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ձեռք են բերվել համաձայնություններ, այդ թվում՝ Հայաստանի կողմից «Սեզար» համակարգերի ձեռքբերման շուրջ:

Շուրջ երկու ամիս առաջ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը հայտարարել էր, որ Պաշտպանության նախարարությունը ավելի քան 300 մլն դոլարի պատվեր է տվել ռազմարդյունաբերական համալիրում ներգրավված 25 ընկերության:

Հունիսի սկզբին ՀՀ Զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի մարտական հրաձգությամբ մարտավարամասնագիտական զորավարժություններին մասնակցեցին հայրենական մի շարք ռազմարդյունաբերական ընկերությունների, որոնց ներկայացրած ժամանակակից միջոցներն անցել են փորձարկումներ և համալրել ԶՈՒ զինանոցը:

XS
SM
MD
LG