Մատչելիության հղումներ

Թբիլիսիում հանրահավաքի ժամանակ ձերբակալվել է եվրաինտեգրման հարցերով նախկին պետնախարարը


Ցույց Վրաստանի խորհրդարանի դիմաց, Թբիլիսի, 28-ը ապրիլի, 2024թ.
Ցույց Վրաստանի խորհրդարանի դիմաց, Թբիլիսի, 28-ը ապրիլի, 2024թ.

Վրաստանի եվրոպական ինտեգրման հարցերով նախկին պետնախարար, Ռոնդելի հիմնադրամի ավագ գիտաշխատող Ալեքսի Պետրիաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ։

Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ նա բերման է ենթարկվել վարչական օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով (մանր խուլիգանություն և ոստիկանությանը չենթարկվել):

Կեսգիշերին մոտ իրավիճակը խորհրդարանի մոտ լարվել էր։ Ցուցարարները մի քանի անգամ փորձել էին քանդել օրենսդիր շենքի մոտ տեղադրված արհեստական ցանկապատերը՝ ցանկանալով մոտենալ բեմին, որը տեղադրվել է այսօր՝ ապրիլի 29-ին, «Վրացական երազանք» կուսակցության նախատեսած հանրահավաքի համար՝ ի պաշտպանություն «Արտասահմանյան ազդեցության թափանցիկության մասին» օրենքի։ Քաղաքական շրջանակներն ու մամուլն այն անվանել են «օտարերկրյա գործակալների» օրենք:

Այսօր առավոտյան խորհրդարանում նախատեսված է օրինագծի քննարկում։ Դեռ հայտնի չէ, թե փաստաթուղթը երբ կդրվի քվեարկության երկրորդ ընթերցմամբ։

Արևմտյան պետությունները, միջազգային իրավապաշտպան կառույցները բազմիցս են կոչ արել «Վրացական երազանքն»-ին հրաժարվել այս օրենքից։

XS
SM
MD
LG