Մատչելիության հղումներ

Եվրո 2024-ի փլեյօֆ դուրս եկավ նաև Պորտուգալիան


Գերմանիա - Պորտուգալիայի հավաքականը տոնում է Թուրքիայի ընտրանուն խփած գոլը, Դորտմունդ, 22-ը հունիսի, 2023թ.
Գերմանիա - Պորտուգալիայի հավաքականը տոնում է Թուրքիայի ընտրանուն խփած գոլը, Դորտմունդ, 22-ը հունիսի, 2023թ.

Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային մրցաշարում վաղաժամ հաղթեց և 1/8-րդ եզրափակիչ անցավ նաև Պորտուգալիայի հավաքականը՝ միանալով Իսպանիայի և մրցաշարը հյուրընկալող Գերմանիայի ընտրանիներին:

Պորտուգալացիները նախօրեին խմբային մրցաշարի երկրորդ խաղում խոշոր՝ 3:0 հաշվով առավելության հասան Թուրքիայի հավաքականի նկատմամբ և 6 միավորով առաջին տեղը գրավեցին F խմբի աղյուսակում, որը կպահպանեն անկախ վերջին՝ երրորդ տուրի արդյունքներից:

Նույն խմբում Վրաստանի ընտրանին ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Չեխիայի հավաքականի հետ: Սա Վրաստանի թիմի առաջին միավորն է Եվրոպայի առաջնությունում:

Այսօր վերջին երկու հանդիպումը կանցկացվի A խմբում՝ Գերմանիա-Շվեյցարիա և Շոտլանդիա-Հունգարիա:

1/8 եզրափակիչ են դուրս գալիս 6 խմբերում առաջին երկու տեղերը գրաված 12, ինչպես նաև երրորդ հորիզոնականը լավագույն արդյունքներով զբաղեցրած 4 թիմերը:

1/8 եզրափակիչի, քառորդ եզրափակիչի և կիսաեզրափակիչի հանդիպումները նախատեսված են համապատասխանաբար հունիսի 29-ից հուլիսի 2-ը, հուլիսի 5-6-ը և հուլիսի 9-10-ը, եզրափակիչը կկայանա հուլիսի 14-ին:

XS
SM
MD
LG