Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության՝ «Յենի Ազերբայջանի» հաղթանակի կապակցությամբ։
Ադրբեջանի նախագահի կայքի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցում Էրդողանն ասել է, որ ընտրություններն անցկացվել են ազատ և ժողովրդավարական մթնոլորտում։ Նրանք նաև մտքեր են փոխանակել դաշնակցային հարաբերությունների հեռանկարների շուրջ, նշված է հաղորդագրությունում։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության գնահատմամբ՝ սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարական չափանիշներին։