ԵԱՏՄ նախագահությունը հունվարի 1-ին Հայաստանից անցավ Բելառուսին։
2024-ի վերջին Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն հայտարարեց, որ Մինսկը ողջ պատասխանատվությամբ կստանձնի այդ առաքելությունը և կանի հնարավորն՝ ասոցիացիայի հետագա զարգացման համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024-ի դեկտեմբերի 26-ին, ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ, հայտարարեց, որ հայկական պատվիրակությունը հաջորդ տարվա մայիսին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին կմասնակցի տեսակապի միջոցով։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արձագանքեց․ - «Ո՞րն է ձեր խնդիրը, շատ հեռու ե՞ք Մինսկից»։
Լուկաշենկոն նաև հայտարարեց, թե դեռ կքննարկեն Հայաստանի դիմումը:
Փաշինյանը հակադարձեց՝ շեշտելով՝ քննարկելու հարց չկա, արդեն արել է իր հրապարակային հայտարարությունը, և այն մնում է ուժի մեջ։
Բելառուսի և Հայաստանի միջև հարաբերությունները վատթարացան, երբ Լուկաշենկոն Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան որակեց որպես «ազատագրական պատերազմ»:
Փաշինյանը հայտարարեց, որ չի այցելի Բելառուս, քանի դեռ այն գլխավորում է Ալեքսանդր Լուկաշենկոն։